ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ի՞նչ կարող է տալ «Զանգեզուրյան միջանցքի» վերահսկողությունը Վաշինգտոնին

Ի՞նչ կարող է տալ «Զանգեզուրյան միջանցքի» վերահսկողությունը Վաշինգտոնին
06.08.2025 | 18:00

1. ԻՐԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ՝ վերջինիս գեոտնտեսական դիրքերի էական խարխլմամբ:

Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ձևավորումը լիովին տեղավորվում է Մեհենի հայտնի «անակոնդայի մեթոդի» մեջ: Մասնավորապես՝ «Դավթի միջանցքի» ու «Բեն Գուրիոնի ջրանցքի» հետ մեկտեղ «Զանգեզուրյան»-ը պարալիզացնում է Իրանի տրանսպորտային համակարգը.

«Դավթի միջանցքը» հարվածում է Իրանին արևմուտքից՝ ապահովելով Իսրայելի ելքը իրաքյան Քուրդիստան, «Բեն Գուրիոնի ջրանցքը» էապես նվազեցնում է Ծոցի երկրների կախվածությունն Իրանի կողմից փաստացի վերահսկվող Հորմուզի նեղուցից, «Զանգեզուրյան միջանցքը»՝ խոչընդոտում Ռուսաստան-Իրան-Հնդկաստան՝ Հյուսիս-Հարավ հաղորդկցությունը:

2. ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՇՌՈՒՄ՝ «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության մաս հանդիսացող «Միջին միջանցքում» Վաշինգտոնի դիրքերի ապահովմամբ:

Դրանով իսկ ամերիկայն deep state-ը երկու խնդիր է լուծում.

ա) զսպում է չինական ազդեցության աճը Կենտրոնական ու Առաջավոր Ասիայում և

բ) սեփական ներկայությունն ապահովում Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության մեջ՝ սահմանափակելով ԵՄ գեոտնտեսական ինքնուրույնությունը, ինչը հատկապես կարևոր է ԵՄ էներգատրանսպորտային դիվերսիֆիկացման քաղաքականության համատեքստում:

Այդ դիվերսիֆիկացման արդյունքում հեռանկարում կարող է տուժել հենց Վաշինգտոնը, որը փորձում է դիրքավորվել եվրոպական շուկայում որպես ածխաջրածինների առանցքային մատակարար:

3. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍՄՂՈՒՄ՝ Հարավային Կովկասում հակառուսական առանցքի ձևավորման, Ռուսաստան-Իրան ռազմավարական կապի խզման, տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքներից ռուսական գործոնի բացառման ճանապարհով:

Հենց այս ռազմավարության ներքո էլ այսօր թիրախավորվում են Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունները, օրակարգ բերվում էքսպերիմետալ բնույթ կրող ամերիկյան մոդուլայն միջուկային ռեակտորի նախագիծը, խմբագրվում հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը և այլն:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 4957

Մեկնաբանություններ